Շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա «Նահատակի» պոչամբարի շարունակական ազդեցության վերաբերյալ ՀՀ դատախազությունը նախաձեռնել է ուսումնասիրություն

Շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա «Նահատակի» պոչամբարի շարունակական ազդեցության վերաբերյալ ՀՀ դատախազությունը նախաձեռնել է ուսումնասիրություն

ԷկոԼուր

Շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա «Նահատակի» պոչամբարի շարունակական ազդեցության վերաբերյալ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի դիմումի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնվել է ուսումնասիրություն: Այս մասին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ին 2020թ-ի մարտի 20-ի թիվ 30/30.2/11770-2020 նամակով տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Վահե Ռաֆայելյանը:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն ՀՀ դատախազություն էր ուղարկել Բնապահպանական հանրային դատարանի վճիռը ««Նահատակի» պոչամբարի շարունակական ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա» գործի վերաբերյալ:

Սույն գործով հանրային դատավարությունը տեղի էր ունեցել 2020թ-ի փետրվարի 26-ին: Բնապահպանական հանրային դատարանը վճռել էր «Նահատակ» պոչամբարի շահագործման թույլտվությունների տրամադրման, այն չկոնսերվացնելու և չռեկուլտիվացնելու, դրա նկատմամբ վերահսկողության, մոնիթորինգի հետ կապված օրինախախտումները, որոնք Հայաստանում և տարածաշրջանում հանգեցրել են բնապահպանական աղետի և սոցիալ-տնտեսական ճգնաժամի, վնասել են մարդկանց առողջությունը, ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն:

Մարտ 27, 2020 at 13:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր