Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 16՝ «ԱՏ-Մետալս» ՍՊԸ

Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 16՝ «ԱՏ-Մետալս» ՍՊԸ

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է ներկայացնել Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը, որոնք հրապարակվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում: 

Այս հրապարակման մեջ կանդրադառնանք Սյունիքի մարզում գտնվող Մեղրասարի ոսկու հանքավայրի (հանքավայրը չի շահագործվել) ընդերքօգտագործման իրավունք ունեցող «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ի հայտարարագրին: 

Չշահագործված հանքավայրի հայ և ռուս սեփականատերերը

«ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ն գրանցվել է 2012 թ-ի նոյեմբերի 6-ին: Հայտարարագրում բացահայտված է ութ իրական սեփականատեր՝ երեքը ՀՀ քաղաքացիներ, իսկ մնացած հինգը՝ ՌԴ քաղաքացիներ:

ՀՀ քաղաքացիներն առաջին երեք իրական սեփականատերերն են և ընկերությունում իրենց բաժնեմասերը ձեռք են բերել նույն օրը՝ 2018 թ-ի փետրվարի 5-ին:

Այսպես, առաջին իրական սեփականատերը ՀՀ քաղաքացի Կարեն Հովսեփյանն է, ով ընկերությունում ունի 19.8% բաժնեմաս:

Երկրորդ իրական սեփականատերը Համլետ Հովսեփյանն է՝ 15% բաժնեմասով:

Կրկին 15% բաժնեմասով ընկերության երրորդ իրական սեփականատերը Վարդան Հովսեփյանն է:

Նրանց՝ բոլորի աշխատանքի միակ վայրն, ըստ հայտարարագրի, «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ն է, սակայն պաշտոնները նշված չեն: Բոլոր երեք սեփականատերերն ընկերությունում ունեն ուղղակի մասնակցություն՝ փոխկապակցված ֆիզիկական անձի/անձանց հետ համատեղ: Նրանք նաև ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի անդամներ են:

Չորրորդ իրական սեփականատերը Սերգեյ Մուլինն է, ով ձեռք է բերել ընկերության 25.61% բաժնեմասը 2018 թ-ի փետրվարի 25-ին: Սերգեյ Մուլինը ռուսական «Ավիատեխնոլոգիա Գրուպպ» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավարն է:

Հինգերորդ իրական սեփականատերը Գենադի Մուլինն է՝ 19% բաժնեմասով, որը նա ձեռք է բերել 2013 թ-ի հուլիսի 26-ին: Գենադի Մուլինն էլ ռուսական «Ավիատեխնոլոգիա ԳԱՄ» ՓԲԸ-ի գործադիր մարմնի ղեկավարն է:

Վեցերորդ իրական սեփականատերը Պավել Խանչինն է՝ 7.48% բաժնեմասով, որը նա ձեռք է բերել 2018 թ-ի փետրվարի 25-ին, ինչպես Սերգեյ Մուլինը:

Յոթերորդ իրական սեփականատերը Սերգեյ Արոնովն է՝ կրկին 7.48% բաժնեմասով, որը ևս ձեռք է բերել 2018 թ-ի փետրվարի 25-ին:

Ութերորդ իրական սեփականատերը «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար Ռոստիսլավ Պրեսնովն է:

ՌԴ քաղաքացի սեփականատերերը, բացառությամբ Ռոստիսլավ Պրեսնովի, ընկերությունում ունեն անուղղակի մասնակցություն՝ փոխկապակցված ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ համատեղ: Նրանք՝ բոլորը, ընկերության բաժնետիրական ժողովի անդամներ են:Նրանց համար որպես միջանկյալ ընկերություններ գործում են Մուլինների ղեկավարած «Ավիատեխնոլոգիա Գրուպպ» ՍՊԸ-ն և «Ավիատեխնոլոգիա ԳԱՄ» ՓԲԸ-ն:

Հունիս 22, 2020 at 18:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր