

ԱրմԻնֆո
«ԳՊՄ Գոլդ» ընկերության ներդրումային ծրագրի շրջանակում հուլիսին Հայաստան է ժամանել եզակի և Հայաստանում հանքարդյունաբերության պատմության մեջ առաջին նման սարքավորումը - ամերիկյան BUCYRUS ընկերության հիդրավլիկ էքսկավատոր RH-90C: Այն ունի հետեւյալ տեխնիկական բնութագրերը. շերեփի ծավալը – 10 խմ, SAE 2:1, դիզելային շարժիչ, 2 Caterpillar C18 շարժիչներ 1400 տոննա / ժամ արտադրողականությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին «ԳՊՄ Գոլդ» ընկերության մամուլի ծառայությունից, էքսկավատորի շահագործումն իրականացվում է Սոթքի հանքավայրում, չորս 130 տոննա հզորությամբ ԲԵԼԱԶ-75131 ինքնաթափերի հետ համատեղ, որոնք արդեն պատրաստ են աշխատանքի:
Այս եզակի լեռնահանքային համալիրը հնարավորություն կտա զգալիորեն ավելացնել բաց հանքում իրականացվող մակաբացման աշխատանքների ծավալները, ինչը կհանգեցնի նաև հանքահանման ծավալների մեծացմանը, ինչպես նաև կնվազեցնի հանքաքարի ինքնարժեքը:
ԳՊՄ Գոլդ ընկերությունը Հայաստանում BUCYRUS ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Zeppeline Armenia»-ի հետ կնքել է տեխնիկական սպասարկման և օգտագործման վերաբերյալ հրահանգների պայմանագիր: 2010 թ փետրվարին BUCYRUS (ԱՄՆ) ընկերությունը ձեռք բերեց TEREX ընկերության բաժնետոմսերը, լեռնահանքային արդյունաբերության սարքավորումների արտադրության: Ներկայումս, համաշխարհային արտադրող TEREX-ը վերանվանվեց BUCYRUS International. Bucyrus International: Ընկերությունը բաց և ստորգետնյա հանքային աշխատանքների համար բարձրարտադրողական սարքավորումների նախագծման և արտադրության բնագավառում համաշխարհային առաջատար ընկերություններից է: Բացի մեքենաների արտադրությունից Bucyrus ընկերությունը նաև համաշխարհային կարգի սպասարկման-աջակցության ծառայություններ է տրամադրում իր արտադրած սարքավորումների համար:
«ԳեոՊրոՄայնին» ընկերությունը Sterlite Gold ընկերության 100% բաժնետոմսերը ձեռք է բերել Vedanta Resources միջազ•ային ընկերությունից 2007 թ սեպտեմբերին: Sterlite Gold-ը հանդիսանում էր ԱՈԱՁ ընկերության միակ սեփականատերը: Ներկայումս ԱՈԱՁ-ն վերանվանվել է ԳՊՄ Գոլդ: ԳՊՄ Գոլդը-ը շահագործում է Սոթքի հանքավայրը և Արարատի ոսկու ֆաբրիկան:
Օգոստոս 12, 2010
