Նոր կարգ՝ Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարումների համար

Նոր կարգ՝  Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարումների համար

Այսուհետ ընդերքօգտագործողները Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարումները կկատարեն նոր կարգի համաձայն:

Գործադիրը օգոստոսի 18-ին ընդունեց «Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգը սահմանելու մասին» ՀՀ որոշումը: Նպատակն է շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հատկացումների բազային չափի իրատեսական գումարների հաշվարկումը և վերահաշվարկումը, ինչի արդյունքում կստեղծվեն խախտված հողերի վերականգնման աշխատանքների ֆինանսական երաշխիքներ և կապահովվի փաստացի խախտված հողերի վերականգնման աշխատանքների իրականացումը:

Որոշման հիմնավորման համաձայն՝ մինչ այժմ գործող պահանջներով ռեկուլտիվացման աշխատանքների նախահաշվային արժեքում հաշվի չեն առնվել ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական և կենսաբանական փուլերի նախագծման, իրականացման ու ավարտից հետո անհրաժեշտ բոլոր միջոցառումների ծախսերը՝ մասնավորապես նախագծի մշակման, մեղմացման միջոցառումների, ավարտից հետո պահպանման ծախսերը:

Որոշման ընդունմամբ ակնկալվում է խախտված հողերի ռեկուլտիվացիոն աշխատանքների իրատեսական արժեքների հաշվարկում և վերահաշվարկում, արդյունքում՝ լանդշաֆտների հնարավոր վերականգնում, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցում:

Որոշման նախագիծը մշակել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: 

Օգոստոս 18, 2021 at 18:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր