Կառավարությունում քննարկում են Տիգրան Ավինյանին՝ ԶՊՄԿ-ի տնօրեն նշանակելու հարցը

Կառավարությունում քննարկում են Տիգրան Ավինյանին՝ ԶՊՄԿ-ի տնօրեն նշանակելու հարցը
Կառավարությունում ներկայում քննարկվում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) տնօրեն նշանակելու հարցը: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
 
«Այո՛, այդ հարցը քննարկվում է: Երբ լուծումներ լինեն, դուք այդ մասին կիմանաք», - նշեց Արայիկ Հարությունյանը: Հարցին, թե ինչու Տիգրան Ավինյանը՝ վերջինս արձագանքեց. «Նա քաղաքական թիմի անդամ է: Եվ պետք է լինեն այնպիսի մարդիկ, ովքեր լավագույնս Հայաստանի շահերը կներկայացնեն տվյալ կազմակերպությունում: Նա շարունակում է մնալ քաղաքական թիմի և վարչության անդամ: Վերջին քաղաքական գործընթացներում Տիգրան Ավինյանն ակտիվ ներգրավված է եղել»:
 
Հավելենք, որ Կառավարությունից այս պարզաբանում են տարածել՝ նշելով, որ քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը: «Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այս առումով հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 30-ին «Գեոպրոմայնինգ» ընկերությունը ձեռք բերեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60%-ը, որի 25%-ը նվիրաբերեց Հայաստանի Հանրապետությանը:  Այդ կերպ ԶՊՄԿ-ի ընդհանուր կապիտալի 15%-ը կտնօրինի ՀՀ վարչապետի աշխատակազմը: 


Նոյեմբեր 03, 2021 at 13:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր