Դրական եզրակացություն՝ Հանքավանի ջրաբանական արգելավայրի հարևանությամբ՝ Թուխմանուկի տեղամասում, ոսկու որոնման հայտին

Դրական եզրակացություն՝ Հանքավանի ջրաբանական արգելավայրի հարևանությամբ՝ Թուխմանուկի տեղամասում, ոսկու որոնման հայտին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացությամբ թույլատրեց «Ֆերո գրուպ գոլդ» ՍՊԸ-ին 2022-2024թթ-ին երկրաբանական ուսումնասիրություն անցկացնել Թուխմանուկի ոսկու հանքավայրի հարավ-արևելյան՝ «Վլադ» կոչվող տեղամասում:

Ընկերությունը երկրաբանական աշխատանքներ կիրականացնի Ապարան համայնքի Լուսագյուղ բնակավայրի վարչական սահմաններում՝ 67.5 հեկտար տարածքի վրա, որը գտնվում է ընդամենը 100մ հեռավորության վրա Հանքավանի ջրաբանական արգելավայրից: 

Ըստ եզրակացության՝ ընկերության հաշվետվության հանրային քննարկումների ժամանակ մասնակիցների կողմից բարձրացվել են հայցվող տարածքում աղբյուրների և մակերևութային ջրային ռեսուրսների առկայության և Լուսագյուղում սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցերը: Ընկերության կողմից ներկայացվել են հիմնավորումներ և պարզաբանումներ: Ըստ ընկերության հաշվետվության՝ բուն հայցվող տարածքում մակերևութային հոսքերը բացակայում են: Տարածքի սահմաններում որևէ տիպի ջրային աղբյուրներ նշված չեն: 

Եզրակացությունը տրամադրվել է 8 փորձաքննական պահանջի իրականացման պայմանով: Դրանք բոլորն էլ վերաբերում են բնապահպանական օրենսդրության կետերի պահպանմանը:

Օգոստոս 10, 2022 at 16:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր