Սույն թվականի օգոստոսի 11-ին ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի բնակիչները դեմ արտահայտվեցին Թեժասարի հանքավայրի Թեժագետ տեղամասի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատման ուսումնասիրության 2022-2025թթ. ծրագրով նախատեսված երկրաբանահետախուզական աշխատանքների կատարմանը: Նրանք այդ որոշմանը եկան՝ Մեղրաձորի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցած հանրային քննարկումների ժամանակ` լսելով մասնագետների, հասարակական կազմակերպությունների, Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի և ծրագրի նախաձեռնող «Ամ Արտ Շին» ՍՊԸ-ի ներկայացուցիչների փաստարկները: Բուռն բանավեճի արդյունքում քննարկմանը մասնակցող մեղրաձորցիները դեմ արտահայտվեցին ծրագրին, կազմեցին գրավոր դիմում՝ ուղղված Ծաղկաձորի ՏԻՄ-ին, որի ներքո հավաքարգրեցին ստորագրություններ:
Դիմումում նշված է. «Մենք՝ ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի բնակիչներս, մասնակցելով Մեղրաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում «Ամ Արտ Շին» ՍՊԸ կողմից կազմակերպված Կոտայքի մարզի Թեժասարի հանքավայրի Թեժագետ տեղամասի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատման ուսումնասիրության 2022-2025թթ. ծրագրով նախատեսված երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման ՇՄԱԳ նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկմանը, որը տեղի է ունեցել 11.08.2022թ., հայտնում ենք, որ դեմ ենք ծրագրին և պահանջում ենք Ծաղկաձոր համայնքի ՏԻՄ-ից տալ բացասական եզրակացություն ծրագրի վերաբերյալ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Օգոստոս 11, 2022 at 14:57