ԸՆԴԵՐՔԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՍԵՓԱԿԱՆԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է

ԸՆԴԵՐՔԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՍԵՓԱԿԱՆԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է

Արմենուհի Մելքոնյան, Հայաստանի Հանրապետություն

Իսկ ո՞ւմն են այդ ընդերքի մասին տվյալները

Երբ մեր թերթը մի առիթով հոդվածաշարով բավականին մանրամասն անդրադարձավ ընդերքի թեմային, մասնավորապես՝ ընդերքօգտագործմանը, գրեց, թե մեր երկրում ոչ թե օգտագործում են ընդերքի բարիքները՝ ի շահ երկրի տնտեսության ու բարեկեցության, այլ՝ անխնա շահագործում են այդ հարստությունը՝ սերունդների մասին չմտածելով։ Գրել էինք նաեւ սխալ պայթեցումների ու դրա հետեւանքների մասին։ Արդյունքում նաեւ մեր թերթի հրապարակումների արդյունքում համապատասխան ստուգումներ սկսվեցին։ Խնդիրն առժամանակ լուծվեց։ Ներկայումս այն դարձյալ օրախնդիր է, իսկ դրա լուծումն այնքան կարեւոր, որ գործադիրը, հավանաբար, առանձին՝ ընդերքի նախարարություն կստեղծի։ Մի խոսքով, գործադիրն այս օրերին քննարկում է ընդերքի մասին օրենսգիրքը։ Ու թեեւ իր վերջին նիստում հավանության է արժանացրել, բայց առաջարկներով դեռ կլրամշակի՝ մինչեւ ԱԺ ուղարկելը։ Այս փաստաթուղթը կլուծի՞ ոլորտում առկա խնդիրները։ Մինչ դրան անցնելը, ընդգծենք, որ ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է։ Ի դեպ, այս փաստաթղթով սահմանված ընդերքի «շրջանակներում» չեն ներառվում նավթի ու բնական գազի երկրաբանական ուսումնասիրություններն ու արդյունահանումը, ռադիոակտիվ հումքի եւ ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանումը (դրանք այլ օրենքների կարգավորման առարկա են)։

Բացի նրանից, որ ամրագրվելու է ընդերքի՝ պետության սեփականություն լինելը, կարեւորագույն հիմնադրույթ է նաեւ բնակչության անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանության ապահովումը, ընդերքի օգտագործման եւ պահպանության նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը, օգտակար հանածոների պաշարների պետական հաշվառումը, ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտում պետական փորձաքննության անցկացումը, ընդերքօգտագործման վճարովիությունը։ Ինչպե՞ս պիտի անցկացվի այդ փորձաքննությունը։ Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի, այդ փորձաքննությունները կլինեն ընդերքաբանական, տեխնիկատեխնոլոգիական, շրջակա միջավայրի վրա ազդեցության, տեխնիկական անվտանգության եւ քաղաքաշինարարական փաստաթղթերով։ Ընդերքաբանական փորձաքննության են ենթակա ուսումնասիրված պաշարների եւ ընդերքի մասին այլ տեղեկության արժանահավատությունը, օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաներն ու պաշարները, ինչպես նաեւ արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրումը (ասենք, որ կոնդիցիաներն օգտակար հանածոյի որակին ու քանակին, հանքավայրի շահագործման տեխնիկատնտեսական ցուցանիշները կանխորոշող բնական պայմաններին ներկայացվող պահանջներն են)։

Ընդերք օգտագործողն իրավունք ունի uեփական միջոցների հաշվին կատարել իրեն տրամադրված երկրաբանական տեղեկության անկախ փորձաքննություն։ Եթե վերջինիս արդյունքում պարզվի, որ հանքավայրի երկրաբանատնտեuագիտական գնահատականը էապես փոխված է, ապա ընդերքoգտագործողը կարող է դիմել լիազոր մարմնին իր կողմից շահագործվող հանքավայրի կոնդիցիաների վերագնահատման, վերահիմնավորման ու օգտակար հանածոյի պաշարների ճշտման առաջարկով։ Լիազոր մարմինը դիմումը պետք է քննարկի ու մեկամսյա ժամկետում որոշում ընդունի։
Հավելենք նաեւ, որ ընդերքօգտագործումը վճարովի է՝ բացառությամբ հետեւյալ դեպքերի։ Հստակեցնենք, որ ընդերքն oգտագործելիu կատարվում են հետեւյալ վճարները՝ բնապահպանական, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն), մոնիթորինգի ծրագրի իրականացման համար, բնօգտագործման՝ բացառությամբ մետաղական օգտակար հանածոների, ռոյալթի՝ մետաղական օգտակար հանածոների համար, ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման պետական տուրք։ Իսկ ընդերքoգտագործման վճար չեն վճարում այն ընդերքoգտագործողները, ովքեր

1. uեփական կարիքների համար իրենց հատկացված հողամասի uահմաններում կատարում են ոչ մետաղական oգտակար հանածոների արդյունահանում, ինչպեu նաեւ uտեղծում են կենցաղային նպատակով uտորերկրյա կառույցներ,

2. իրականացնում են առանց ընդերքի ամբողջականության խախտումների երկրաբանական ուuումնաuիրություններ (հրաբխային եւ արտածին երկրաբանական դիտարկում)։ Կամ նրանք, ովքեր ստեղծում են հնէաբանական եւ այլ հավաքածուներ, ուսումնասիրում են եզակի երկրաբանական գոյացություններ, բնության հուշարձաններ եւ պահպանում են դրանք։

Քանի որ, ինչպես ասացինք, ընդերքը պետության սեփականությունն է, ուստի այն չի կարող առուվաճառքի կամ գրավի առարկա լինել կամ oտարվել այլ ձեւով։ Արեգ Գալստյանը հատկապես կարեւորում է ընդերքի՝ գրավի առարկա չլինելու հանգամանքը։

Հարց է ծագում՝ եթե ընդերքը պետության սեփականությունն է, այդ առումով լուծվա՞ծ է  ընդերքի մասին տեղեկության սեփականության պատկանելության խնդիրը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ տեղեկություններն ունենալու համար մենք օտարերկրյա ֆինանսական աղբյուրներ ենք գործածում։ Հարցիս ի պատասխան՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հավաստում է. «Մեր պետության սեփականությունն են նաեւ ընդերքի երկրաբանական կառուցվածքի, ընդերքում պարունակվող օգտակար հանածոների, հանքավայրերի երկրաբանական տվյալների, պաշարների չափի, վերամշակման պայմանների, ինչպես նաեւ ընդերքի այլ առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկությունները, որոնք պարունակվում են երկրաբանական հաշվետվություններում, քարտեզներում, երկրաբանական փաստագրման առաջնային եւ այլ նյութերում՝ անկախ դրանց ստացման ֆինանսավորման աղբյուրներից»։ Կարեւոր է նաեւ այն հարցը, թե ինչպես են տրամադրվելու երկրաբանական տեղեկությունները եւ ինչ սահմանափակումներ են լինելու։ Ըստ փոխնախարարի բացատրության, երկրաբանական տեղեկությունը կտրամադրվի անվճար, լիազոր մարմնին կփոխհատուցվեն միայն տեղեկության տրամադրման հետ կապված ծախսերը։

Ընդերքօգտագործողի կողմից ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված երկրաբանական տեղեկությունը չի կարող բացահայտվել առանց ընդերքօգտագործողի համաձայնության։ Պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել երրորդ անձանցից երկրաբանական տեղեկության գաղտնիությունը դրա կուտակման, արձանագրման, պահպանության, փոխանցման եւ oգտագործման ընթացքում։ Ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված երկրաբանական տեղեկության գաղտնիության ապահովման համար կնքվում է երկկողմ պայմանագիր։ Որոշ դեպքերում, սակայն, երկրաբանական տեղեկության բացահայտման արգելքը չի գործի։ Օրինակ՝ եթե լինի երկրաբանական տեղեկությունը տրամադրելու՝ դատարանի որոշում կամ եթե այդ տեղեկությունը պետք է տրամադրվի ընդերքօգտագործման ոլորտում վերահսկողություն իրականացնող ընդերքի վերահսկողության պետական տեսչությանը կամ հարկային մարմիններին։

Օգտագործե՞լ ընդերքը, երբ այդ տարածքով կենդանիների «ուղիներ են անցնում» ու այդտեղ բնության հուշարձաներ են, ավելի շատ վնա՞ս կկրենք, թե՞ օգուտ այս դեպքերում, խնդրին ի՞նչ լուծում է տալու ոլորտը կարգավորող նոր օրենքը։ Այս մասին՝ հաջորդիվ։

Սեպտեմբեր 24, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր