

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն փորձաքննության է ներկայացրել Քաջարանի բացահանքի սորուն լեռնային զանգվածի տեղափոխման ավտոմատացված երկաթուղային համակարգի (ՍԼԶՏԱԵՀ SARD-1200) ներդրման և բացահանքի վերջնական եզրագծի փոփոխության հայտ։
Ըստ հայտի` ներդրվելու է հանքի սորուն լեռնային զանգվածի տեղափոխման ավտոմատացված երկաթուղային համակարգ՝ ՍԼԶՏԱԵՀ SARD-1200, որի շնորհիվ ավելացվելու է լեռնային զանգվածի տեղափոխման արտադրողականությունը:
Հիշեցնենք, որ 2016թ-ից ավելացվեց Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից հանքաքարի արդյունահանման ծավալը՝ տարեկան 12,5 միլիոն տոննայից հասցնելով 22 միլիոն տոննայի: Ընկերությանը տրամադրված օգտակար հանածոյի մնացորդային հաշվեկշռային պաշարները 01.01.2022 թվականի դրությամբ կազմում են հանքաքար՝ 415575160 տոննա, պղինձ՝ 832313,920 տոննա, մոլիբդեն՝ 156168,276 տոննա։
Ըստ հայտի՝ փոփոխվելու է բացահանքի վերջնական եզրագիծը, որի նպատակն է նախատեսված արտադրական օբյեկտների համար օպտիմալ տեղադիրք ընտրել:

Նախատեսվող գործունեությունն ամբողջությամբ նախատեսված է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության և արդյունաբերական գործառնական նշանակությամբ հողերի վրա, որոնց մակերեսը կազմում է 688․77հա: Արտադրական ծավալների փոփոխություն չի նախատեսվում:
Նախագծի ներդրման արդյունքում նախատեսվում է դատարկ ապարների բարձման և բեռնաթափման ընթացքում արտանետվող փոշու քանակությունը կրճատել կիսով չափ՝42տ/տ-ից հասցնելով 21 տ/տ-ի։ ՍԼԶՏԱԵՀ SARD–1200 համակարգերը պինդ մասնիկների արտանետումներ չեն առաջացնելու:
Հոկտեմբեր 20, 2022 at 14:50
