

2023թ․ հունվարի 20-ին տեղի ունեցավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցության (ՔՀԽ) հիմնական և այլընտրանքային անդամների ընտրությունը:
Էլեկտրոնային քվեարկության արդյունքում խմբակցության հիմնական անդամներ ընտրվեցին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը, «Մարդու իրավունքների հետազոտության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Անահիտ Սիմոնյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, մարզային անդամի թեկնածուի հայտով՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը: Խմբակցության այլընտրանքային անդամներ դարձան «Թրանսփարենսի Ինտերնեշնլ հակակոռուպցիոն կենտոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ու կազմակերպության փորձագետ Լիլիա Շուշանյանը։
Առաջիկա շաբաթվա ընթացքում ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ընտրված ներկայացուցիչների անունները կներկայացվեն ԱՃԹՆ-Հայաստան քարտուղարություն:
Հունվար 20, 2023 at 19:25