

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից մշակվում է «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Ողջի գետից՝ 62.4 լ/վ նոր ջրօգտագործման թույլտվության (ՋԹ) ստացման նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքից:
Փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում դրա քննարկումը տեղի կունենա 2023թ. հունվարի 30-ին՝ ժամը 16:00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ հասցեում: Փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին հնարավոր է ծանոթանալ աշխատանքային օրերին ժամը 17-18-ը՝ դիմելով Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնին:
Նշենք, որ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն շահագործում է Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը:
Հունվար 24, 2023 at 15:36