

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտնականները հանքերի տարածքում ծանր մետաղների որոշման նոր տեխնոլոգիա են մշակում, որը հնարավորություն է տալիս չափումներն ավելի ճշգրիտ կատարել։ Նմուշներ են վերցվել Ամուլսարի, Ախթալայի, Քաջարանի շրջակայքից և Սևանի ավազանից։ Մեկ տարի արդեն աշխատանքներ իրականացվում են, կան որոշակի արդյունքներ։
«Արձանագրել ենք, որ Ամուլսարի կողքերում կան վտանգավոր նյութեր, եթե հանքն էլ աշխատի, էլ ավելի վտանգավոր կդառնան», - նշում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Ալբերտ Շահինյանը։
Մանրամասները՝ Հանրային հեռուստաընկերության տեսանյութում։
Հունվար 23, 2023 at 15:49