«Չաարատ Գոլդ»-ը դադարեցրել է «Լիդիան Արմենիա»-ի գնման բանակցությունները

«Չաարատ Գոլդ»-ը դադարեցրել է «Լիդիան Արմենիա»-ի գնման բանակցությունները

«Չաարատ Գոլդ» ընկերությունը դադարեցրել է «Լիդիան Արմենիա»-ի ակտիվների գնման բանակցությունները՝ հայտարարելով, որ չի կարողացել համաձայնեցնել ձեռքբերման կառուցվածքը պահանջվող ժամանակահատվածում: Այս մասին տեղեկացնում է Mining Weekly-ն։

Ամուլսարի ոսկու հանքավայրի վիճահարույց նախագծի հեղինակ «Լիդիան Արմենիա»-ն «Lydian Canada Ventures» ընկերության դուստր ընկերությունն է, որը պատկանում է ամերիկյան «Orion Mine Finance» և կանադական «Osisko Gold Royalties» ընկերություններին:

Ամուլսարի հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքները դադարեցվել են 2018 թվականին՝ շրջակա միջավայրին հասցվող հնարավոր վնասի դեմ բողոքների ակցիաների արդյունքում։  

Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարին ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որը թույլ կտա շահագործել Ամուլսարի հանքավայրը։ Այդ հուշագրով ՀՀ կառավարությունը կստանա «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12․5 տոկոսը։ 

Իսկ «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» ընկերության ակտիվներից «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն Հայաստանում՝ Սյունիքի մարզում, ստորգետնյա եղանակով շահագործում է Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը։

Ապրիլ 25, 2023 at 14:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր