Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի ոսկու հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է

Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի ոսկու հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է

Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի մամուլի ծառայությունը: 

«Ապրիլի 14-ի երեկոյան ժամերից սկսած ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակահերթեր են իրականացվում Սոթքի հանքավայրի ուղղությամբ։

Հանքավայրի աշխատող անձնակազմը բազմիցս փորձել է անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը, սակայն դրան խանգարել են իրականացվող տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցները։ Տուժածներ չկան, աննշան վնաս է պատճառվել տեխնիկային։

Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի։ Որպես հետևանք, Սոթքի բաց հանքում հետագա աշխատանքը անհնարին է դարձել ընկերության վերահսկողությունից անկախ հանգամանքների պատճառով։

Այդպիսով, ընկերությունը բախվել է անհաղթահարելի ուժի հանգամանքների ազդեցությանը (ֆորս մաժոր)։ Աշխատակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով, «ԳՊՄ ԳՈԼԴ»-ի ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել բաց հանքի շահագործումը և անձնակազմին ուղարկել հարկադիր պարապուրդի»,- նշված է հայտարարության մեջ։

Մայիս 31, 2023 at 17:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր