«GEOPROMINING GOLD» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է 1500 ՏՈՆՆԱ ՑԻԱՆԱԿԱՆ ՆԱՏՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ

«GEOPROMINING GOLD» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է 1500 ՏՈՆՆԱ ՑԻԱՆԱԿԱՆ ՆԱՏՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ

ԷկոԼուր

«GeoProMining Gold» ընկերությունը մտադիր է ՀՀ կառավարությունից թույլտվություն ստանալ` մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 31-ը 1500 տոննա տեխնիկական ցիանական նատրիում ներկրելու:

7 պետական գերատեսչություններ առարկություններ կամ էլ առաջակություններ կառավարության տվյալ որոշման նախագծի վերաբերյալ չեն ունեցել բացի Արտակագ իրավիճակների նախարարությունից: Նախարարությունը մասնավորապես առաջարկել է ընկերությանը պարտավորեցնել ներմուծելուց 10 օր առաջ տեղեկացնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի Փրկարար ծառայությանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը ներմուծվող տեխնիկական ցիանական նատրիումի քանակի մասին: Առաջարկությունը մերժվել է հետեւյալ ձեւակերպմամբ. «Ընդունելի չեն, քանի որ ներկայացված առաջարկություններում նշված սահմանափակումները սահմանված չեն ՀՀ օրենսդրությամբ եւ դրանք կիրառելու համար չկան իրավական հիմքեր»:

Հոկտեմբեր 15, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր