Հայաստանում կիրականացվի «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիրը»։
Այն կիրականացվի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի, Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի դրամաշնորհներով։
Սույն թվականի մայիսի 2-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիրը» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Համաձայնագրով նախատեսված միջոցառումները բխում են Կառավարության ծրագրի մի շարք առաջնահերթություններից, ինչպիսիք են՝
- անտառների կայուն կառավարումը
- կենսաբազմազանության պահպանությունը
- բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարումը
- ընդերքօգտագործման արդյունքում խախտված տարածքների ռեկուլտիվացիայի իրականացումը
- ազգային օրենսդրության մոտարկումը ԵՄ շրջակա միջավայրի պահպանության օրենսդրությանը` համաձայն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի:
Մայիս 02, 2024 at 14:30