

Սույն թվականի հոկտեմբերի 9-ին Պրահայում չեխական «Առնիկա» կազմակերպության ծրագրերի հայաստանյան համակարգող Գրեգորի Մալյուկովը, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի լրագրող Մոնիկա Երիցյանը և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն ու համակարգող Ջուլիա Ամիրաղյանն աշխատանքային հանդիպում են ունեցել Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ:
Ներկայացվել են չեխական «Առնիկա» կազմակերպության հետ իրականացվող ծրագրերի արդյունքները, տեղական և միջազգային համագործակցությունն ու քիմիական անվտանգության ոլորտում փորձի փոխանակման արդյունքները: Անդրադարձ է կատարվել Հայաստանում և Հարավային Կովկասում բնապահպանական կազմակերպությունների դեմ ճնշումների ու խոսքի ազատության դեմ սահմանափակման դեպքերին:
Նախարարության ներկայացուցիչները նշել են, որ աջակցում են և շարունակելու են աջակցել Հարավային Կովկասում, այդ թվում՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության գործունեությանը:
Հոկտեմբեր 10, 2024 at 14:54