Վայոց ձորի մարզում է գտնվում Թեքսար լեռը: Այն մարզի մի շարք բնակավայրերի ոռոգման և խմելու ջրի կարևոր աղբյուրն է: Այստեղ է գտնվում նաև Գլաձորի բազմամետաղային հանքավայրը, որն իր ընդերքում պարունակում է կապար, կադմիում, պղինձ, ցինկ և ծծումբ։
Թեքսարի շրջակայքում մարդիկ զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ անասուններ պահում ու մշակում խաղող: Տեղի բնակիչները, քաղաքացիական հասարակության ու ՏԻՄ-ի ներկայացուցիչները համոզված են, որ հանքավայրի շահագործման դեպքում ջրերը կթունավորվեն, շրջակա միջավայրը կաղտոտվի: Արդեն քանի տարի շարունակ նրանք պայքարում են հանքարդյունաբերողների դեմ՝ թույլ չտալու համար հանքի շահագործումը:
Հանքավայրի շահագործումը թույլ չտալու նպատակով Եղեգնաձոր համայնքում ստեղծվել է «Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրման, արդյունահանման, շահագործման դեմ» նախաձեռնող խումբը։
Այս ամենին անդրադարձ է արված Էկոլուրի «Թեքսարի երկընտրանքը՝ հանք, թե՞ կյանք» տեսանյութում:
Տեսանյութը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Հոկտեմբեր 29, 2024 at 09:20