

ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցությունը հայտարարում է ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամների ընտրության գործընթացի մեկնարկի մասին։
Սույն թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, «Էկոլուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49/2), տեղի կունենա համաժողով՝ նվիրված Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցության անդամների ընտրության գործընթացին։
Հրավիրում ենք հանքարդյունաբերության ոլորտին առնչվող գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ մասնակցելու համաժողովին, որում կքննարկվի ընտրակարգը և կձևավորվի ընտրական հանձնաժողով, որն էլ կկազմակերպի ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության (ՔՀԽ) նոր կազմի ընտրությունները:
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ ՀՂՈՒՄՈՎ մինչև հոկտեմբերի 28-ը, օրվա ավարտը:
Մարզերի ներկայացուցիչների համար կապահովվի հեռակա մասնակցության հնարավորություն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Ընտրություններին ընտրելու իրավունքով կարող են մասնակցել այն կառույցները, որոնք ընտրությունների նշանակման օրվան նախորդող առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում հրապարակային արտահայտել են դիրքորոշումներ պատասխանատու հանքարդյունաբերության քաղաքականության և/կամ ԱՃԹՆ-ին վերաբերելի այլ թեմաների առնչությամբ։ Ընտրող կառույցներն ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ձևաչափով հրապարակում են վերջին մեկ տարվա իրենց գործունեության (իրականացված ծրագրերի) մասին տվյալներ, այդ թվում՝ ֆինանսավորման աղբյուրներն ու ստացված գումարները, ինչպես նաև ԲՇԽ մյուս խմբակցությունների հետ ունեցած հնարավոր շահերը:
Ընտրություններին որպես թեկնածու կարող են առաջադրել Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող այն կառույցները, որոնք ընտրությունների նշանակման օրվան նախորդող առնվազն երեք տարվա ընթացքում հրապարակային ու պարբերաբար արտահայտել են դիրքորոշումներ պատասխանատու հանքարդյունաբերության քաղաքականության և/կամ ԱՃԹՆ-ին վերաբերելի այլ թեմաների վերաբերյալ։ Թեկնածու առաջադրող կառույցները, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ձևաչափով հրապարակում են վերջին երեք տարվա իրենց գործունեության (իրականացված ծրագրերի) մասին տվյալներ, այդ թվում՝ ֆինանսավորման աղբյուրներն ու ստացված գումարները, ինչպես նաև ԲՇԽ մյուս խմբակցությունների հետ ունեցած հնարավոր շահերը։ Նրանք նաև ներկայացնում են տեղեկություններ՝ հավաստելու իրենց գործունության թափանցիկությունը, ներառյալ՝ տարեկան հաշվետվություններ, ինտերնետային կայքեր կամ սոցիալական մեդիայում ներկայացվածություն, միջոցառումներ, հետազոտություններ և այլն։
Ընտրական հանձնաժողովը բաղկացած է առնվազն 3 և առավելագույնը՝ 7 անդամից: Ընտրական հանձնաժողովի կազմում ընտրողների կողմից առաջադրվում են հանրության շրջանում վստահություն վայելող անձինք, որոնց գործունեությունը պարտադիր չէ, որ առնչվի հանքարդյունաբերության ոլորտին: Ընտրական հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել ՔՀԽ անդամի կամ այլընտրանքային անդամի ընտրության համար հավակնող կառույցների ղեկավար մարմինների ներկայացուցիչներ կամ աշխատակիցներ:
Հոկտեմբեր 17, 2025 at 13:39
