ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԴԱՆԴԱՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌՈՒՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԴԱՆԴԱՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌՈՒՄԲ

ԱրմԻնֆո

Փորձագետների գնահատականներով` պոչամբարների խնդիրը Հայաստանում ամենաակտուալ խնդիրներից է: Ինչպես Արմինֆոյի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, մեկ ամսվա ընթացքում ՀՀ բնապահպանության եւ  արտակարգ իրավիճակների նախարարությունները կուսումնասիրեն, թե որքան պոչամբար կա հանրապետության տարածքում եւ քանի տոննա թափոն են դրանք պարունակում: Նրա խոսքերով` աշխատանքները ծրագրվում է ավարտել մեկ ամսվա ընթացքում, ընդ որում աշխատանքների արդյունքների մասին կտեղեկացվի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

«Հայաստանում պոչամբարները գտնվում են շատ վատ վիճակում, եւ բացի Գեղանուշի պոչամբարից մնացած բոլորի աշխատանքային ժամկետը գործնականում անցել է»,- Արմինֆոյի թղթակցի հետ զրույցում նշեց «ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Էկոլոգների տեղեկատվության համաձայն` Հայաստանում 15 պոչամբար կա, եւ եւս մեկը` Թեղուտինը, կառուցվում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար:

Հատկանշական է, որ ՀՀ բնապահպանության նախարարության` Հայաստանի շրջակա միջավայրի մասին  զեույցում 2002թ. համար նշված է ընդամենը 12 պոչամբար, որոնցում լցված է մոտ 300 միլիոն խորհանարդ մետր թափոն: «Իրականում պոչամբարները ոչ թե 12-ն են, այլ 15-ը: Անհասկանալի պատճառներով այդ ցուցակի մեջ չեն մտել այն պոչամբարները, որոնք շահագործման են հանձնվել եւ եւ մեծ վտանգ են ներկայացնում: Բացի դա, 2002թ. հետո Հայաստանում սկսվեց լեռնահանքային արդյունաբերության իսկական ծաղկում, եւ հետեւաբար, 300 միլիոն խորհանարդ մետր թիվը արմատական վերանայում է պահանջում: Հնարավոր է, որ հիմա այն 2 անգամ աճել է»,- հայտարարեց Ի. Զարաֆյանը:

Հայաստանի ամենամեծ գործող պոչամբարը Արծվանիկի պոչամբարն է, որը պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Ինչ վերաբերվում է երեք փակ «պոչերին», որոնք տեղակայված են Սյունիքի մարզում, ապա նրանց վիճակը էկոլոգներին լավատեսություն չի ներշնչում:  «Այստեղ չկա ամենաքիչը մեկ մետրանոց հողի շերտ, որը կխոչընդոտեր ծանր, տոքսիկ մետաղների մակերես դուրս գալուն: Բացի այդ, տեղի բնակչության տեղեկացվածության ցածր մակարդակը բերել է նրան, որ այդ «պոչերի» վրա մարդիկ կարտոֆիլ են աճեցնում: Կարելի է միայն վատ երազում պատկերացնել, թե այդ կարտոֆիլի հետ ինչ կընկնի մարդկանց օրգանիզմ»,- նկատեց Ի. Զարաֆյանը: Պատահանորեն Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի մասնագետները մոտակա գյուղերում (այդ թվում եւ Լեռնաձորում) ապրող երեխաների մազերի մեջ հայտնաբերեցին մկնդեղ եւ ծանր մետաղներ:

Վթարային արտահոսքեր, վթարներ պոչամբարներում՝ Էկոլոգների կարծիքով՝ այդ ամենը գործնականում ոչ մեկի կողմից չի վերահսկվում: «Հայաստանում պոչերի արտահոսքերի համար ընկերությունները ոչ մի կոպեկ չեն վճարում»,- նշում է Ի. Զարաֆյանը: Մասնագետները հաշարկել են, որ երբ պոչամբարը լցվում է, ապա այն աշխատանքային վիճակում պահելու համար թափոնի մեկ տոննայի համար անհրաժեշտ է 1,4, դոլար: Զարգացած երկրներում այս հարցը լուծվում է այսպես. ընկերությունն իր եկամուտներից միջոցներ է տրամադրում առանձին հիմնադրամի: Արդյունքում, երբ նա կփակի իր արտադրությունը, հիմնադրամից միջոցները կուղվեն պոչամբարի «կարիքների» համար: «Ընդերքի մասին ոչ հին եւ ոչ էլ նոր օրենսգրքում մենք նման ոչ մի բան չունենք: Ընդերքի մասին մեր օրենսգիրքը եւ նոր օրինագիծն աշխատում են միայն արտադրողների եւ այն մարդկանց համար, ովքեր կարող են դրանցից կանխիկ գումար ստանալ: Բացի այն, որ օրինագծի վերաբերյալ հասարակական լսումներ չեն անցկացվել, հոդվածներից շատերն էլ բողոքարկելի են»,- ընդգծեց Ի. Զարաֆյանը: Եթե ոչ ընկերությունը եւ ոչ պետությունը, ապա ո՞վ է վճարելու: «Հասարակ մարդիկ, ընդ որում ոչ կանխիկ գումարով, այլ իրենց առողջությամբ: Վճարելու են նրանով, որ կարտոֆիլն աճացնելու են պոչամբարներում եւ հետո վաճառելու են մեզ»,- ասաց նա:

Նոյեմբեր 05, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր