ՄԱԴԱՆԻ ՄԿՆԴԵՂԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ՝ ԳԱՂՏՆԻՔԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ

ՄԱԴԱՆԻ ՄԿՆԴԵՂԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ՝ ԳԱՂՏՆԻՔԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ

ԱրմԻնֆո

Մադանի մկնդեղի գերեզմանոցի իրավիճակը կուսումնասիրվի մեկ ամսվա ընթացքում, ԱրմԻնֆոյի թղթակցին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Երիցյանի խոսքերով՝ գերեզմանոցի խնդիրների ուսումնասիրմանը ներգրավված է ոչ միայն արտակարգ իրավիճակների նախարարությունը, այլ նաեւ ՀՀ բնապահպանության նախարարությունը: «Հանրապետության տարածքում շատ գերեզմանոցներ կան, սակայն մինչ ստույգ քայլեր ձեռնարկելն անհրաժեշտ է վերլուծել մյուս նախարարությունների կողմից տրամադրված տեղեկատվությունը»,- նշեց նա: Միեւնույն ժամանակ, մասնագետների կարծիքով անհրաժեշտ է լուծել եւս մեկ հարց՝ ով պետք է պատասխանատվություն կրի տարօրինակ իրավիճակի համար, որը ստեղծվել է Հայաստանի լեռնահանքային արդյունաբերությունում:

Նոյեմբեր 05, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր