

Սյունաց Երկիր
Կապանի Շահումյան բանավանի տարածքում «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի կողմից կատարվում են հետախուզական աշխատանքներ, որոնց նպատակն է ճշտել օգտակար հանածոների պաշարների քանակը: Պաշարների բավարար քանակի հաստատումից հետո անցնելու են հանքավայրի բաց եղանակով շահագործմանը: Այս թեմային էր նվիրված Կապանի բնապահպանական, տեղեկատվական, հասարակական (Օրհուս) կենտրոնում կայացած հանդիպումը: Թեմայի լրջությունը ներկայացրեց կենտրոնի ղեկավար Աշոտ Ավագյանը: Գործընթացը կանխելու համար կապանցիները մտադիր են պայքարել եւ պաշտպանել իրենց իրավունքները: Քննարկման ընթացքում ներկաներից շատերն առաջարկեցին նամակ հղել հանրապետության նախագահին եւ պատասխանը ստանալուց հետո մտածել, թե հաջորդ քայլը որն է լինելու:
Փետրվար 02, 2011
