ՊՂՆՁԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԳԻՆ

Lragir.am

Լոնդոնի բորսայում պղնձի գինը փետրվարի 3-ի առքուվաճառքի ժամանակ առաջին անգամ պատմության մեջ գերազանցել է 1 տոննայի համար 10 հազար դոլարի սահմանը: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը: ռեկորդային նիշը գերազանցվել է պայմանգիրը, որով նախատեսված առաքումը պլանավորվում է երեք ամիս անց: Այն բանից հետո, երբ ռեկորդային նիշը սահմանվել է, գինը նորից իջել է 10 հազար դոլարի սահմանից ցածր:
 
Պղնձի գինը արտահայտում է թրեյդերների սպասումները, որոնք համարում են, որ համաշխարհային տնտեսությունը կվերականգնվի զգալի տեմպերով: ՀՆԱ աճի համար կպահանջվեն շատ հումքային ապրանքներ, այդ թվում եւ պղինձ: Մինչեւ ճգնաժամը պղինձը արժեր մոտ 6-8 հազար դոլար 1 տոննայի համար: Իսկ ճգնաժամի ժամանակ եղավ մոտ 2-3 անգամ անկում:
 
Հիշեցնենք, որ Հայաստանը հանդիսանում է պղինձ արտահանող երկիր: Այդ առումով պղնձի գնաճը Հայաստանում պղինձ արդյունահանողներին ոչ միայն հնարավորություն է տալիս մեծ շահույթ ունենալ, այլ նաեւ հնարավորություն է տալիս վիճակագրությամբ արձանագրել արտահանման ծավալների գումարային աճ:

Փետրվար 07, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր