

ԷկոԼուր
Կրկին Կապան է ժամանել «Dundee Precious Metals» ընկերության (որը «Deno Gold Mining Company» ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատերն է) գործադիր տնօրեն եւ գլխավոր մենեջեր Ռիչարդ Հաուսը: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեցին Կապանի մեր աղբյուրները: Աղբյուրների համաձայն` Ռիչարդ Հաուսն իր հետ Կանադայից բերել է մասնագետ Ջորջ Մովերին, ով, ինչպես ենթադրվում է, պետք է զբաղվի Շահումյանի հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծով: Մարտի 15-ին Ռիչարդ Հաուսը հանդիպում է անցկացրել Սյունիքի մարզպետարանում: Մեր կողմից նշենք, որ ի պատասխան Շահումյանի հանքավայրի բաց եղանակով շահագործման դեմ հասարակայնության բողոքի, Ռիչարդ Հաուսը 2011թ. հունվարին հայտնեց, որ եթե բաց եղանակով շահագործման մասին որոշում լինի, ապա հարցը կդրվի հասարակական լայն քննարկման:
Մարտ 16, 2011
