

Արմենպրես
Եռօրյա աշխատանքային այցով հերթական անգամ Կապանում է «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ սեփականատեր «Dandee Precious Metals» կանադական ընկերության Բուլղարիայի եւ Հայաստանի պատասխանատու կառավարիչ Ռիք Հաուսը: Մարտի 15-ին` աշխատանքային այցի առաջին օրը, բարձրաստիճան պաշտոնյան մարզպետարանում հանդիպել է մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ եւ քննարկել վերջերս Տորոնտո կատարած այցի արդյունքները:
Ընկերության կառավարության եւ հանրության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանն «Արմենպրես»-ի Կապանի թղթակցին տեղեկացրեց, որ Ռիք Հաուսն ընկերության աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ տնօրենին` Իլյա Գարկովին, ով ազգությամբ բուլղարացի է: Հիշեցնենք, որ նախկին տնօրեն Ռոբերտ Ֆալլետտան աշխատանքից ազատվել էր Ռիք Հաուսի նախորդ այցի ժամանակ` հունվարի 25-ին:
Մարտ 18, 2011
