FORTUNE OIL-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ` ԱՅՍ ՀԱՆՔԵՐԻ ԶԳԱԼԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ

FORTUNE OIL-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ`  ԱՅՍ ՀԱՆՔԵՐԻ ԶԳԱԼԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ  ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ

Սյունաց Երկիր   

Լոնդոնի ֆոնդային բորսան հայտարարել է, որ չինական ընկերությունը 24 մլն դոլարի ներդրում է կատարել Հայաստանի երկաթի հանքարդյունաբերությունում: Նավթային եւ գազային նախագծերում ներդրումներ իրականացնող Fortune Oil ընկերությունը Bounty Resources Armenia Limited ընկերությունից գնել է վերջինիս կապիտալի 35 տոկոսը: Bounty Resources Armenia Limited-ի վերահսկողության տակ են գտնվում 1.832 մլն տոննա հավանական պաշար ունեցող երեք երկաթահանքեր: Fortune Oil-ի հաղորդման համաձայն` ընկերությունն այս ոլորտում հետաքրքրություն է ցուցաբերել` իրականացնելու նոյեմբերին իր ընդունած նոր ռազմավարությունը:

Ընկերությունը էներգիայի եւ հիմնական ռեսուրսների պահանջարկը բավարարելու համար ակտիվ հետամուտ է լինում արտերկրում ներդրումներ կատարելու հնարավորություններին: «Չինաստանում ռեսուրսների նկատմամբ աճող պահանջարկը եւ այս հանքերի զգալի պաշարները խոստումնալից հնարավորություններ են ստեղծում», – ասել է Fortune Oil-ի գլխավոր տնօրեն Թի Քիամ Փունը: Fortune Oil-ը հաղորդել է, որ ընկերությունը հնարավորություն ունի իր մասնաբաժինը հասցնել 50%-ի` 16 մլն դոլար լրացուցիչ ներդրման միջոցով: Երեք երկաթահանքերը գտնվում են Հրազդան եւ Աբովյան քաղաքների եւ Սյունիքի մարզի Սվարանց գյուղի մոտակայքում:

Մարտ 21, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր