

ԱրմԻնֆո
Շուտով Հայաստանի կեսը կվերածվի արդյունաբերական հանքավայրի, իսկ մյուս մասը` հանքամնացուկների պահեստարանի, հայտարարել է «Հանուն կայուն զարգացման Ացոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Դանիելյանը:
«Արմատ» ակումբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Դանիելյանը նշել է սխալ յուրացման հետևանքով Հայաստանի հողային ռեսուրսների կորստյան ռիսկերի մասին: «ՄԱԿ-ը Հայաստանն արդեն գնահատում է որպես ռիսկային գոտի»,- ասել է նա: Մամուլի ասուլիսին ներկա գտնվող «Հայաստանի անտառներ» կազմակերպության ղեկավար Նազելի Վարդանյանը ներկայացրել է երկրի բնական ռեսուրսների պաշտպանության պրոբլեմները: «Հայաստանում դիտվում է հողային ռեսուրսների սուր պակաս: Այդ պակասի պատճառը, առաջին հերթին, զանգվածային անտառահատումն է»,-ասել է Վարդանյանը:
Բացի այդ, էկոլոգների կարծիքով, ներկայումս գոյություն ունի գյուղատնտեսական նշանակության հողերի յուրացման պրոբլեմ: Վարդանյանի խոսքերով, բնակչության տեղեկացվածության մակարդակը բավականին ցածր է և գյուղացիները հստակ տեղեկություններ չունեն բնահողի կառուցվածքի մասին: Ավելին, հողերի մի մասը տառապում է գերարոտավայրեր լինելով, ինչը բերում է հումուսի շերտի ամբողջական էռոզիայի, նկատել է նա: Էկոլոգները նշել են, որ անգամ պաշտոնական տվյալներով, հողերի 80%-ը ենթակա են ամայացման, իսկ գյուղատնտեսության համար նախատեսված հողակտորների 40%-ը` ենթակա են հիվանդությունների և աղագոյացման:
Մարտ 31, 2011
