

ԱրմԻնֆո
Facebook-ը դեմ է Հրազդանի հանքավայրի շահագործմանը: Հանրահայտ սոցիալական ցանցում ստեղծվել է «Առողջ Հրազդան» խումբ, որին անդամագրվել է արդեն շուրջ 100 մարդ: Նրանց թվում են կանաչ ակտիվիստներ, ԶԼՄ-ների և էկոլոգիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սա արդեն առաջին դեպքը չէ, երբ ինտերնետը պաշտպանում է Հայաստանի շրջակա միջավայրը. Facebook-ում արդեն կան խամբեր, որոնք հանդես են գալիս ընդդեմ Շահումյանի հանքավայրի բաց եղանակով շահագործման, Թեղուտի հանքավայրի շահագործման, ինչպես նաև Երևանի կանաչ գոտիների ոչնչացման: Ուշագրավ է, որ նրանց գործունեությունը հաճախ դուրս է գալիս ինտերնետի շրջանակներից: Էկոլոգիական խմբերի մասնակիցները բազմիցս բողոքի գործողություններ են կազմակերպել մայրաքաղաքի կենտրոնում: Տվյալ պահին «Առողջ Հրազդան» խմբում ամենաքննարկվող թեման բողոքի ակցիան է ընդդեմ երկաթի հանքավայրի շահագործման, որը տեղի ունեցավ մարտի 31-ին` Հրազդանում:
Ինչպես բազմիցս նշել են փորձագետները, Հրազդանի հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել իսկական էկոլոգիական աղետի, քանի որ այն գտնվում է Հրազդան քաղաքից 800 մ և Հրազդան գեիտց 1,5 կմ հեռավորության վրա: Էկոլոգների կարծիքով, հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել քաղաքի աղտոտմանը ծանր մետաղներով և բնակչության շրջանում վտանգավոր հիվանդությունների առաջացման:
Հրազդանի հանքավայրից հանքաքարի արդյունահանումն սկսվելու է 2014 թվականին և կհասնի տարեկան 1,5-2 մլն տոննայի:
Ապրիլ 01, 2011
