ԱրմԻնֆո
GeoProMining ընկերությունը կայունացման վարկ է ակնկալում Հայաստանի կառավարությունից: Այդ մասին լրագրողներին հայտնել է ընկերության նախագահ Ռոման Խուդոլիչը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի մասնակցկությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության հետո:
Խուդոլիչի ասելով՝ վարկը կոմբինատին թույլ կտա անցկացնել ոչ մեծ վերազինում և համալրել շրջանառու միջոցները: Նա նշել է, որ ներկայում ընկերությունը մշակում է հակաճգնաժամային ծրագիր, որը նպատակաուղղված է արտաքին շուկայում ընկերության մրցունակության բարձրացմանը: Ծրագիրը նախատեսում է ինչպես արտադրության արդիականացում, այնպես էլ միջին օղակի մասնագետների վերապատրաստում: Ներկայում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը հանքաքարի արդհյունահանում չի իրականացնում, սակայն լայնածավալ աշխատանքներ են տարվում 4-5 ամսում դրա վերագործարկման ուղղությամբ: Մասնավորապես, ճգնաժամի շրջանում բաժնետերերը ներդրել են 12 մլն դոլար, որն ուղղորդվել է ձեռնարկությունն աշխատանքային վիճակում պահելուն, աշխատավարձերի վճարմանն ու մատակարարներին վճարմանը:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշել է, որ ընկերությունը հայտ է ներկայացրել վարկ ստանալու համար, որն ուսումնասիրվում է: «Սակայն, ամեն դեպքում, դա կլինի ոչ մեծ, կարճաժամկետ վարկ, քանի որ երկրի բյուջեում խոշոր պահուստային միջոցներ չկան այդ նպատակների համար», - նշել է նախարարը՝ ավելացնելով, որ ձեռնարկության բաժնետերերի հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել դրա գործարկման շուրջ: Դա թույլ կտա ապահովել աշխատատեղեր և մեղմել սոցիալական լարվածությունը Սյունիքի մարզում, ընդգծել է նախարարը:
Մարտ 13, 2009
