ԱրմԻնֆո
2009 թվականի առաջին եռամսյակում Armenian Copper Programme (ACP) հայկական մետալուրգիական ընկերությունը ավելացրել է չզտված պղնձի արտադրության ծավալները 6,8%-ով, 1665 տոննայից հասցնելով 1778 տոննայի`անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին Արմինֆո-ի թղթակցին հայտնեցին Armenian Copper Programme ընկերությունում:
Նույն աղբյուրի տվյալներով, 2009 թվականի հունվարին արտադրվել է 433 տոննա պղինձ, փետրվարին`653 տոննա, իսկ մարտ ամսին`692 տոննա: Ձեռնարկությունում արտադրողականության աճը բացատրվում է նրանով, որ 2009 թվականի առաջին եռամսյակում կոնցենտրատի վերամշակման ծավալները ավելացել են` Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատից գնվող պղնձի ավելի հարուստ պարունակության հաշվին:
Դրա հետ մեկտեղ, բարձրացել է կոնցենտրատից` պղնձի ստացման մակարդակը, որը ստացվում է ԼՂՀ-ում գործող և ACP ընկերության գործընկեր հանդիսացող Base Metals ընկերությունից:
Ամբողջ արտադրանքը արտահանվում է Եվրոպա: 2009 թվականի առաջին եռամսյակում ACP ընկերությունը վերամշակել է 10004 տոննա պղնձի կոնցենտրատ, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի 11212 տոննայի դիմաց:
Ապրիլ 07, 2009
