«Fortune Oil»-ը Չինաստանի հետ առնչություն չունի՞

«Fortune Oil»-ը Չինաստանի հետ առնչություն չունի՞

ԷկոԼուր

ՀՀ–ում Չինաստանի դեսպան Թիան Չունգչան Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ պայքարող նախաձեռնող խմբին հայտնեց, որ «Fortune Oil» ընկերությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ որևէ առնչություն չունի:

Մայիսի 25-ին նախաձեռնող խումբը հանդիպում ունեցավ ՀՀ–ում Չինաստանի դեսպան Թիան Չունգչանի հետ` կապված  մայիսի 26-ին ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիայի անցկացման հետ: Դեսպանը, լսելով երկաթահանքի շահագործման հետեւանքով առաջանալիք ռիսկերի եւ վտանգների մասին, իր հյուրերին տեղեկացրեց, որ  ինքը իրավասու չէ միջամտելու բիզնես ոլորտին:  Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց նախձեռնող խմբի անդամ, Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող Անահիտ Մնացականյանը, դեսպանը առաջարկել է համագործակցել քաղաքակիրթ  ճանապարհով:

Նշենք, որ http://www.fortune-oil.com  կայքում մասնավորապես նշված է, որ ընկերության  գլխավոր գրասենյակը գտնվում է Հոնգ Կոնգում եւ որ ընկերությունն այժմ արդյունահանում է ածխի մեթանային պահուստները, որոնք ի վերջո կինտեգրվեն գազի մատակարարմանը և կնպաստեն Չինաստանի շրջակա միջավայրին:

Մայիս 26, 2011 at 14:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր