Հրազդանում փորում են հանքի տարածքը

Հրազդանում փորում են հանքի տարածքը

Անահիտ Մնացականյան, Հրազդան, Lragir.am

Այսօր երկաթի հանքավայրի տարածքում նկատվող տարօրինակ շարժը անհանգստության ալիք էր բարձրացրել հրազդանցիների շրջանում: Հանքի շահագործման դեմ ձևավորված նախաձեռնող խմբի անդամները որոշեցին տեղում պարզել իրողությունը:
 
Պարզվում է, արդեն մի քանի օր է` նշված տարածքը մեքենաներով փորում են` փորձանմուշներ վերցնելու համար:
 
Ըստ տվյալների, կառավարության և հանք շահագործող “Fortune Oil” ընկերության միջև կայացած համաձայնությամբ, ընկերությունը անկախ փորձաքննություն անցկացնելու պարտավորությունը հանձնել է միջազգային SRK Consulting ընկերությանը, որը գործընթացի համար պահանջել է 200.000 դոլար: SRK Consulting ընկերության ներկայացուցիչ, ռուս փորձագետի խոսքով, փորձաքննության են ենթարկվելու օդային և ջրային ավազանները, ինչպես նաև հողը, որից հետո ներկայացված արդյունքները ինքնին կխոսեն շրջակա միջավայրի վրա բացասական կամ ոչ բացասական ազդեցության մասին:
 
Ըստ Հրազդանի քաղաքապետի խոսքերի` այստեղ հիմնական կռվանը ջրի հարցն է և փորձաքննությունից ու տրված եզրակացությունից հետո միայն կանցկացվեն հանրային լսումներ, որին երկար ժամանակ սպասում են իրենց ապագան մշուշի մեջ պատկերող հրազդանցիները:

Հուլիս 06, 2011 at 15:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր