Չինացիներն աշխատատեղ կբացեն իրենց համար

Չինացիներն աշխատատեղ կբացեն իրենց համար

Անահիտ Մնացականյան, Lragir.am

Հրազդանի երկաթի հանքի շահագործման դեմ ծավալված պայքարը` իր հետևում ունենալով մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունք պահանջող մարդկանց հոծ բանակ, իր ճանապարհին հանդիպում է նաև հուսալքվածների, որոնց համար «Էսօր չմեռնեմ, վաղը կմեռնեմ» արտահայտությունը հնչում է այսպես. «Ինչ տարբերություն սովից եմ մեռնում, թե թունավոր օդից: Գոնե կիմանամ, որ հանքը բացվելուն պես գործ կունենամ, կաշխատեմ, մի քանի տարի էլ կապրեմ, նոր կմեռնեմ»:

Հանքի շահագործման դեմ ձևավորված Նախաձեռնող խմբի անդամ Մովսես Մանուկյանը խնդիրը ձևակերպում է հետևյալ կերպ. «Հանքի շահագործմամբ պայմանավորված` նոր աշխատատեղերի խնդիրը արհեստականորեն ուռճացվում է: Ըստ չինական ընկերության` բացվելու է ընդամենը 500 աշխատատեղ: Այլ երկրներում չինական կապիտալով ընկերությունների փորձը ցույց է տալիս, որ այդ ընկերությունների բացած աշխատատեղերի մեծ մասը զբաղեցված է չինացի տղամարդկանցով, քանի որ Չինաստանում դեմոգրաֆիկ առումով առկա է տղամարդկանց հսկայական ավելցուկ և նրանց մի մասի արտահանումը երկրից ուղղակի հրատապ խնդիր է իրենց համար: Տեղացի աշխատուժի ներգրավման քանակը կկազմի 100–200 մարդ, հիմնականում սևագործ բանվորներ, որոնք կունենան կարճաժամկետ` 10 – 15 տարով աշխատատեղեր (այդքան տարի է նախատեսված հանքի շահագործման համար): Սակայն հանքի շահագործման արդյունքում, կախված էկոլոգիական վիճակի վատթարացման հետ, միայն Ծաղկաձորում, չհաշված Հանքավանը և Աղվերանը, մենք կկորցնենք այժմ գործող 1500 հիմնական աշխատատեղերի մոտ կեսը»:

Սեպտեմբեր 06, 2011 at 12:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր