Թեղուտի ծրագրի մեկնարկը զգալիորեն կավելացնի Հայաստանի արտահանման պոտենցիալը

Թեղուտի ծրագրի մեկնարկը զգալիորեն կավելացնի Հայաստանի արտահանման պոտենցիալը

Դելովոյ Էքսպրես

Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման եւ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրում կներդրվի ընդհանուր առմամբ 350 միլիոն դոլլար: Այդ մասին հայտարարեց «Vallex Group»-ի նախագահ Վալերի Մեջլումյանը: Նա հայտնեց, որ ընկերությունը շինարարական աշխատանքների համար արդեն իսկ ներդրել է 100 միլիոն դոլլար: «Մնացած 250 միլիոն դոլլարը կյուրացվեն հաջորդ 2 տարիների ընթացքում, ինչից հետո կսկսի պղնձային խտանյութից պղնձի արտադրությունը, հույս ունեմ, տարեկան ավելի քան 200 միլիոն դոլլարի ծավալով»,- ասաց Մեջլումյանը: 

…Արտադրված պղինձն ամբողջությամբ արտահանվելու է Գերմանիա: «Մենք արդեն տասնհինգ տարուց ավելի է` աշխատում ենք պղնձի գերմանացի խոշոր արտադրողի` «Aurubis» ընկերության հետ»,- նշեց «Vallex Group»-ի նախագահը: Հիշեցնենք, որ դեռ 2008թ. մայիսին ռուսական ՎՏԲ բանկի եւ ACP ընկերության (մտնում է Vallex խմբի մեջ) միջեւ ստորագրվեց 249,5 միլիոն դոլլարի վարկային համաձայնագիր` Թեղուտի ծրագրի իրականացման համար, սակայն, ինչպես հայտնեցին «Vallex Group» ընկերությունում, այդ փաստաթուղթը չեղյալ է համարվել, սակայն բանկի հետ կնքվել է երկարաժամկետ համաձայնագիր, որի գումարը չի բացահայտվում:

Սեպտեմբեր 28, 2011 at 14:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր