Սոտքի հանքավայրի շրջանում հայտնաբերվել են Սեւանա լճի ջրահավաք ավազանի հիմնական աղտոտիչները` քրոմ, նիկել, կապար, պղինձ եւ ցինկ

Սոտքի հանքավայրի շրջանում հայտնաբերվել են  Սեւանա լճի ջրահավաք ավազանի հիմնական աղտոտիչները` քրոմ, նիկել, կապար, պղինձ եւ ցինկ

ԷկոԼուր

Սոտքի ոսկու հանքավայրի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի աղտոտման ապացույցների վերաբերյալ կասկածները կարող են ցրվել: «Մերձսեւանյան օֆիոլիտային գոտու ապարների եւ հողի էկոերկրաքիմիական վիճակը» գիտական հոդվածը (Գեւորգյան Ռ. Գ., Մինասյան Գ.Ա., Գեւորգյան Մ. Ռ., «Вестник Отделения наук о Земле РАН» գիտատեղեկատվական ամսագիր, համար 27, 2009թ.) ամբողջությամբ հաստատում է այն փաստը, որ Սոտքի հանքավայրի շրջանում հողն աղտոտված է ծանր եւ տոքսիկ մետաղներով: «Սոտքի հանքավայրի բոլոր երեք հատվածներում աղտոտիչ տարրերի սպեկտրն ընդհանուր առմամբ նույնական է: Միեւնույն ժամանակ ՍԹԿ-ն գերազանցող տարրերն են` Cr, Ni, Pb, Cu, Zn: Հողերի աղտոտման գումարային ցուցանիշի համաձայն` բոլոր երեք տարածքները պատկանում են խիստ աղտոտվածների կատեգորիային»,- գրում են հեղինակները: Նշենք, որ ուսումնասիրված տարածքները մտնում են Սեւանա լճի ջրահավաք ավազանի մեջ: Հայտնաբերված հիմնական աղտոտիչները` քրոմը, նիկելը, կապարը, պղինձը եւ ցինկը, տարրեր են, որոնք ունեն մուտագեն եւ օնկոգեն ազդեցություն, այսինքն` ունակ են առաջացնել հրեշածնություն եւ չարորակ հիվանդություններ: Հիշեցնենք, որ Սոտք գյուղում 2010թ. ծնվեց երկգլխանի հորթ: Այդ դեպքը մեր անասնաբույժներն ակտիվ մեկնաբանեցին, բայց նույնիսկ չուսումնասիրեցին:

Մենք չենք բացառում, որ նման հրեշածնությունների առաջացումը կարող է կապված լինել հենց տարածքների աղտոտվածության հետ, որտեղ տեղի բնակիչներն արածեցնում են իրենց նախիրները: Ջուրը լվանում է այդ տարրերը եւ տարածում ավելի հեռու: Վերջնական արդյունքում դրանք հասնում են Սեւանա լիճ:

Սեպտեմբեր 30, 2011 at 11:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր