Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին բաց թողեցին

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին բաց թողեցին

ԷկոԼուր

Նոր տեղեկատվություն Քաջարան գյուղից, րոպեներ առաջ Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին բաց են թողել: Նշենք, որ այսօր` դեկտեմբերի 14-ին, «ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ, որ ժամը 14:30-15:00-ի սահմաններում երկու ոստիկաններ մտել են  Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի տուն եւ նրան հրավիրել Քաջարանի միլպետի մոտ: Գյուղապետի մի քանի ժամ բացակայությունից հետո գյուղացիները պարզել են, որ  Աթայանին տարել են Կապանի ոստիկանություն: 17:30-ի դրությամբ Քաջարան գյուղի բնակիչներ գտնվում են Կապանի ոստիկանության շենքի մոտ:  Նրանք  մտավախություն ունեն, որ սա  ճնշման մի ձեւ է, որպեսզի ստիպեն գյուղապետին ստորագրել համաձայանագրի տակ, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին կտրվեն ՀՀ կառավարության 627-Ն որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված գյուղի հողերը:

Արդեն մի քանի ամիս է, Քաջարան գյուղը պահանջում է չեղյալ համարել ՀՀ կառավարության 627-Ն որոշումը եւ հրաժարվում է ստորագրել հողերի հանձնման փաստաթուղթը` հայտարարելով, որ դա ամբողջ գյուղի ստիպողաբար  տարհանում է նշանակում:

Դեկտեմբեր 14, 2011 at 18:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր