ԱրմԻնֆո
Արտադրությունը լիովն դադարեցրել է «Մաքուր երկաթ» ԲԲԸ, որն զբաղվում է ֆեռոմոլիբդենի և մոլիբդենի թողարկմամբ, այսօր ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել են ձեռնարկությունում:
Աղբյուրի տվյալներով, մոլիբդենի ցածր համաշխարհային գների պատճառով դրա արտադրությունը գործարանում դարձել է միանգամայն անշահավետ: Հուլիսի 17-ից գործարանը լիովին դադարեցրել է արտադրությունը և մշակման համար խտանյութ չի թողարկում: Ձեռնարկության բոլոր 530 աշխատակիցներն անորոշ ժամանակով ուղարկվել է հարկադրված արձակուրդ:
Հիշեցնենք, որ 2009 թվականի առաջին եռամսյակում ֆեռոմոլիբդենի արտադրությյունը բնական արտահայտությամբ (մոլիբդենի պարունակությունը 68 տոկոս) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել էր 22,2 տոկոսով` մինչև 806 տոննա, սակայն դրամական արտահայտությամբ ֆեռոմոլիբդենի արտադրությունը կրճատվել էր 57,5 տոկոսով` մինչև 3,714 մլրդ դրամ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մետաղների համաշխարհային գների անկման առնչությամբ գործարանը 2008 թվականի սեպտեմբերից աշխատում է վնասով: Արտադրանքը Եվրոպա էր արտահանում գերմանական Cronimet Mining ընկերությունը, որին պատկանում է «Մաքուր երկաթ» ԲԲԸ բաժնետոմսերի 51 տոկոսը: Մնածաց բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի ռեզիդենտ ֆիզիկական անձանց: Գործարանն ստեղծվել է նախորդ դարի 70-ական թվականներին և 1994 թվականին ձեռնամուխ էր եղել մոլիբդենի խտանյութի վերամշակմանը:
Հուլիս 23, 2009
