Aysor.am
ՀՀ բնապահպանության նախարարության և «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ օրերս տեղի ունեցան շրջակա միջավայրի վրա ազդեցության հասարակական լսումներ` ՀՀ Տավուշի մարզի Ցինգալի մերգելային կրաքարերի հանքավայրի աշխատանքային նախագծի վերաբերյալ:
Ինչպես Aysor-ին տեղեկացրեց «Բնապահպանական փորձաքննություն» ՊՕԱԿ-ի փորձագետ Հարություն Ավետիսյանը, այսօրվա դրությամբ անկախ փորձագետն ուսումնասիրել է նախագիծը, որի երկրաբանական հատվածի վերաբերյալ կան դիտողություններ և նորմատիվներից շեղումներ:
«Ընդերքի մասով հարցը դեռ չի քննարկվել` ընթացքի մեջ է»,- ասաց Հ. Ավետիսյանը: Նախագծի ընթացքը նա հիմնականում դրական գնահատեց:
Հանքավայրի աշխատանքային նախագիծն այնուհետև փորձաքննության է ներկայացվելու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, որտեղ վերջնական ուսումնասիրություններց հետո եռակողմ պայմանագիր է կնքվելու` ՀՀ Բնապահպանության նախարարության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ի միջև: Պայմանգրի ստորագրումից հետո կսկվի ընդերքի շահագործումը:
«Գործընթացը կտևի 1-2 ամիս»,- նշեց Հ. Ավետիսյանը:
Հուլիս 23, 2009
