Էկոլոգիական ռիսկերի պատճառով նեֆելինային սիենիտների արդյունանման եւ մշակման նախագիծը Խորհրդային Հայաստանում կանգնեցվեց

Էկոլոգիական ռիսկերի պատճառով նեֆելինային սիենիտների արդյունանման եւ մշակման նախագիծը Խորհրդային Հայաստանում  կանգնեցվեց

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը կրկին իր կայքում տեղադրել է Հրազդանում նեֆելինային սիենիտների հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի հասարակական լսումների մասին հայտարարություն: Նախագիծը ներկայացրել է «Ալյումինա Քորփորեյշն» ՍՊԸ-ն: Նշենք, որ հանքավայրը ցանկացել են շահագործել խորհրդային ժամանակաշրջանում: Բայց ինչպես նշել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը, ով ղեկավարել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կառավարությունը, նախագիծը մերժվել է բարձր ռիսկերի եւ անկատար տեխնոլոգիաների պատճառով: Յուլիա Կուլեշովային տված հարցազրույցում (Деловой экспресс, 2005, N 21) Ֆադեյ Սարգսյանն ասել է. «ՀԽՍՀ-ի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Մանվել Մանվելյանի առաջարկով 20-րդ դարի  60-70-ական թվականներին Հրազդան քաղաքում կառուցվեց լեռնաքիմիական կոմբինատ նեֆելինային սիենիտների վերամշակման եւ փակ ցիկլով առաջնային ալյումինի ստացման համար: Յուրացվել էր ավելի քան 117 միլիոն ռուբլի, բայց նկատելի արդյունքներ չկային, քանի որ տեխնոլոգիան ամբողջությամբ չօգտագործվեց նույնիսկ լաբորատոր պայմաններում: Մասնագետները ապացուցում էին, որ եթե կոմբինատն աշխատի, ապա 15-20 կմ շառավղով ամբողջ բուսականությունը կոչնչանա: Իսկ կոմբինատը կառուցվել էր հանրապետության ամենահրաշալի վայրում, որտեղ ամեն տարի հանգստանում էր 50 հազար երեխա»: Թափոններից ռիսկի է ենթարկվում ոչ միայն մթնոլորտը, այլեւ ջուրը: Ինչպես նշված է միեւնույն հոդվածում,  ՀԽՍՀ-ի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Մանվել Մանվելյանը, ով մեծ ներդրում է ունեցել Հայաստանի քիմիական արդյունաբերության մեջ, առաջարկել է օգտագործել թափոնների  պատիճային թաղման եղանակը, ինչպես արվում է միջուկայինների դեպքում:

Մայիս 24, 2012 at 12:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր