«Ալյումինա Քորփորեյշն» ընկերությունը չներկայացավ իր իսկ կողմից նշանակված Թեժսարի հանքավայրի շահագործման նախագծի հասարակական լսումներին

«Ալյումինա Քորփորեյշն» ընկերությունը չներկայացավ իր իսկ կողմից նշանակված Թեժսարի  հանքավայրի շահագործման նախագծի հասարակական լսումներին

ԷկոԼուր

«Ալյումինա Քորփորեյշն» ընկերության ղեկավարները  չներկայացան ընկերության իսկ կողմից նշանակված Թեժսարի նեֆելինային սիենիտների հանքավայրի շահագործման նախագծի հասարակական լսումներին: Լսումները նշանակված էին մայիսի 30-ին` Հրազդանի քաղաքապետարանի շենքում:  Լսումների համար հավաքվել էին հասարակայնության, տեղական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, Բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ նախագծողներ:

Ընկերությունն ուղարկել էր «Ալյումինա Քորփորեյշն»-ի տնտեսվար Վարուժ Ավագյանին, ով հրաժարվեց պատասխանել հարցերին. «Ձեռնարկության տնօրեն Էմին Կնյազյանը քաղաքում չէ: Ես եկել եմ, որ ասեմ, որ տնօրենն այստեղ չէ: Ես տնօրեն չեմ, էկոլոգ էլ չեմ եւ չեմ կարող պատասխանել ձեր հարցերին»:

Ներկաները հայտարարություն ստորագրեցին այն մասին, որ ընկերության մեղքով լսումները տապալվել են: Հարց է մնում, թե կառավարությունն ում է վստահում ռազմավարական հումքի արդյունահանումը,  եթե ընկերությունն արդեն 2-րդ անգամ գործնականում ձախողում է հասարակական լսումները: Առաջին անգամ ընկերությունը հետաձգել էր մայիսի 3-ին նշանակված հասարակական լսումները` առանց որեւէ պատճառ նշելու: 

Մայիս 30, 2012 at 20:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր