Օնկոլոգիական հիվանդությունները Կապանում երիտասարդանում են

Օնկոլոգիական հիվանդությունները Կապանում երիտասարդանում են

ԷկոԼուր

Հակառակ  ՀՀ առողջապահության նախարարության պնդումների Կապանում հիվանդացությունների հետ կապված իրավիճակը, որոնց վրա ազդում է էկոլոգիան, վատթարանում է: Հիմնական պատճառը շրջակա միջավայրում կուտակված ծանր մետաղներն են: «ԷկոԼուր»-ի հետ զրույցում Կապանի բժիշկ Սարիկ Ա-ն ասաց. «Պոչամբարը իրականում մեծ վտանգ է, թունավոր նյութերի բազմաթիվ տեսակներ է պարունակում, ընդորում, գտնվում է բավականին ցածր մակարդակի վրա` ձորի մեջ, իսկ ձորում բոլորը գիտեն, որ քամիներն անպակաս են: Փոշին, այդ պոչամբարում կուտակված բոլոր նյութերը, գոլորշիները լռիվ տարածվում են տարածության մեջ: Թաքցնելու բան չկա, բնությունը միլիոնավոր տարիներ երկրագնդի կեղեւ է ստեղծել, մարդը այդ կեղեւը քանդում է: Այսօր բաց հանքերն ավելի շահավետ են, ավելի քիչ ծախսատար, Քաջարանի կոմբինատը գնում է բաց համակարգով, լռիվ բացվել է, ծանր մետաղները լռիվ շրջել է դեպի մեզ: Էս պոչամբարը, որ դուք տեսել եք, 2 անգամ ավելի մեծ է, քան սովետական պոչամբարը, այսինքն` քան 85-90-ական թվականների պոչամբարը, պոչամբարնը աճում է աչքներիս դեմը: Ինքը` գրունտը՝ այդ պոչամբարի, քանի որ ծանր մետաղներ է պարունակում, բավականին ծանր գրունտ է…Նույնիսկ ասեմ, մի ժամանակ ժողովուրդը օգտագործում էին. այդ թունավոր նյութերից տանում էին ու պատ շարում, նույնիսկ տանում էին, բաղնիքներ էին սվաղում…:

 Ես հաշմանդամների էքսպերտիզայի վիրաբույժն եմ, եւ Կապանի տարածաշրջանում չարորակ նորագոյացությունները անսահման, անհամեմատ բարձր տոկոս են կազմում եւ ավելի շատ երիտասարդացած են:.. Այսօր Կապանի տարածաշրջանում չարորակ նորագոյացությունները գրավում են առաջին տեղը, որ նախինում 3-4-րդ տեղն էին գրավում հիվանդությունների շարքում: իսկ այդ տոքսիկ նյութերը, ծանր մետաղների օքսիդները` բոլորը, կանցերոգեն նյութեր են, որոնք նպաստում են չարորակ նորագոյացությունների առաջացմանը՝ հատկապես շնչառական համակարգերի` թոքերի չարորակ նորագոյացությունների առաջացմանը: Օրգանիզմում ամենակարեւոր մետաղները` դրանք թեթեւ մետաղներն են` կալիումը, նատիրումը: Ծանր մետաղներ ներմուծելով օրգանիզմ` նրանք օրգանիզմից դուրս են վանում թեթեւ մետաղներին:

… Տարիներ առաջ, երբ կոմբինատը փակվեց, պոչամբարը ծածկեցին:  Պոչամբարը ծածկելուց հետո մոտ 20 տարի պոչամբարի ծածկած այդ հողաշերտի վրա բույս չի աճում: Հետեւաբար, սրտանոթային համակարգի հիվանդություններն են շատացել, ոսկրերի հիվանդություններն են շատացել, մի խոսքով հիվանդությունների ինտենսիվ աճ է նկատվում:

Պետք է այսօր նաեւ կամպանիայի աշխատակիցները կանգնեն, ոչ թե անընդհատ ասեն, որ այնտեղ վնասակար բան չկա, այլ ասեն` ընկերներ այնտեղ վնասակար բան կա, բայց մենք չենք կարող փակել: Արտադրությունը պետք է լինի, երկիրը պետք է ապրի, բայց միջոցներ ձեռք կառնենք: Օրինակ՝ առողջության վերականգնման համար, պրոֆիլակտիկ քննությունների համար, առողջարաններ ուղարկեն մարդկանց, մի խոսքով կարելի է որոշակի կոմպենսացիա անել: Դա այնպես չէ, որ հնարավոր չէ, հնարավոր է անել, ուղղակի հետեւողականություն չկա»:

Մանրամասները՝ տեսանյութում:



Հուլիս 14, 2012 at 13:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր