ՈՍԿՈՒ ՆՈՐ ՀԱՆՔԱՎԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՈՍԿՈՒ ՆՈՐ ՀԱՆՔԱՎԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արամ Գարեգինյան, ԱրմԻնֆո

Հարցազրույց «Lydian International» երկրախուզական ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Թիմ Կոֆլինի հետ

….«Lydian International» երկրախուզական ընկերությունը հիմնադրվել է Մեծ Բրիտանիայում`2005թ.: ….

…Ընկերության մաժոնիտար բաժնետերերը Միջազգային ֆինանսական կորպորացիան է (IFC), «Newmont Mining Corporation» ընկերությունը (ոսկու արտադրության ծավալով երկրորդը աշխարհում) եւ Վերակառուցման զարգացման եվրոպական բանկը (EBRD): Ընկերության երկու գլխավոր նախագծերն են՝ Ամուլսար ոսկու հանքավայրը Հայաստանում եւ Դրաժնիա բազմամետաղային հանքավայրը (ցինկ, կապար, արծաթ եւ ոսկի) Կոսովոյում: 2006թ. վերջին, 2007թ. սկզբին ընկերությունն արտոնագիր ստացավ` Ամուլսարին հարակից շրջանները՝ Սարավանը եւ Գորհայկը հետախուզելու համար: Հետազոտվող տեղամասերի ընդհանուր տարածքը կազմում է մինչեւ 98 քառակուսի կիլոմետր:…

…2009թ. մայիսին ընկերությունը  25 տարի ժամկետով հանքարդյունահանման արտոնագիր ստացավ: Արտոնագիրը պատկանում է «Lydian» ընկերության դուստր ընկերությանը` «Գեոթիմ» ՓԲԸ-ին: Ներկայումս Ամուլսարի նախագիծը մշակում է «Lydian»-ը մեր բաժնետեր «Newmont Mining Corporation»-ի «Newmont Overseas Exploration Ltd» 100%-անոց դուստր ընկերության հետ՝ համատեղ (50/50) ձեռնարկության շրջանակներում: Ամուլսարի  հանքավայրը գտնվում է Վայոց Ձոր եւ Սյունիք մարզերի սահմանին: Երեւանից հեռավորությունը Իրան տանող միջպետական ճանապարհով 170 կմ է եւ 16 կմ` Գորհայկ գյուղի միջով անցնող չասֆալտած ճանապարհով:…

…Անցյալ տարի Հայաստանում մեր հետախուզական աշխատանքների արժեքը կազմեց մոտ 6 միլիոն ԱՄՆ դոլլար, իսկ այս տարի մենք ծրագրում ենք ներդնել մոտ 4,5 միլիոն:….

….Ամուլսարի պաշարների նախնական գնահատականը` 31 միլիոն տոննա հանքանյութ եւ 1 միլիոն  ունցիա ոսկի, կազմվել է 2009թ. մարտին CSA Global Ltd անկախ ընկերության կողմից (Մեծ Բրիտանիա): Այդ գնահատականը, ամենայն հավանականությամբ կավելանա, քանի որ մենք արդեն ոսկի հայտնաբերել ենք նմուշներում, որոնք վերցվել են հանքավայրի սկզբնական սահմաններից:….

…IFC-ը եւ  EBRD-ին «Lydian»-ին են տրամադրում անհարժեշտ խորհրուդներ՝ էկոլոգիական եւ սոցիալական խնդիրների կառավարման ոլորտի վերաբերյալ:…

…IFC-ը մեր աշխատանքի կանոնավոր մոնիտորինգ է անցկացնում, որպեսզի համոզվի, որ մենք համապատասխանում ենք Համաշխարհային բանկի չափանիշներին: Ե'ւ IFC-ը, ե'ւ EBRD-ն օգտակար խորհրդատվություն են ներկայացնում նաեւ գեոքաղաքականության  հարցերում եւ ներկայացնում են մեր շահերն այտեղ, որտեղ անհրաժեշտ է:…

Հոկտեմբեր 07, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր