

ԷկոԼուր
Ալավերդու պղնձաձուլարանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ Նաիրիտը միջին ռիսկայնության ձեռնարկություններ են: Այս եզրակացությանն են եկել մի խումբ ուսանողներ «Էկո Փիս» ՀԿ-ի նախաձեռնած «Աջակցություն արտադրական անվտանգության վերաբերյալ գիտելիքների հարստացմանը բարձրագույն ուսումնական հաստատություններում» ծրագրի շրջանականերում անցկացրած հետազոտությունների արդյունքում: Ինչպես տեղեկացնում է www.aarhus.am կայքը, մասնավորապես, Ալավերդու պղնձաձուլական կոմբինատում ուսանողները բացահայտել են, որ մաշվածության նկատմամբ խողովակաշարերն անկայուն են, վթարի հետևանքով հնարավոր կեղտաջրի պահման բավարար ծավալի ընդունիչի ու խարամի ջրավազանից դեպի Դեբեդ գետ ջրի բացթողումը բացառող շրջանառու համակարգը բացակայում է: Իր հերթին ձեռնարկության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ հետազոտությունների պահին պոմպերը վերանորոգման փուլում են գտնվել և այսօր շրջանառու համակարգը գործում է:
Ապրիլ 03, 2013 at 11:44
