ՄԵԶ ՓՈՂ ՊԵՏՔ ՉԷ

Գուրգեն Գրիգորյան, «Գոլոս Արմենիի»

Առանձին պետական կառույցների մեծաքանակության փոխարեն, որոնք անարդյունավետ եւ անհամաձայնեցված կերպով զբաղվում են երկրում գոյություն ունեցող հսկայական բնական ռեսուրսների օգտագործմամբ, հարկավոր է ստեղծել մեկ պետական մարմին, որի իրավասության մեջ կմտնի հետախուզումը, արդյունահանումը, վերամշակումը Հայաստանի բնական ռեսուրսների իրացումը:…

….Առաջին հերթին դա քաղցրահամ ջրի հսկայական պաշարներն են…

… Հանքային հանածոներից հանում են միայն պղինձ, մոլիբդեն, ոսկի, որոնցից արտադրվում է հիմնականում կիսաֆաբրիկատային արտադրանք,  որը կազմում է ընդամենը 0,43% 16 միլիոն տոննա հանքանյութի վերամշակումից:  Հումքի հիմնական մասը մնացած արժեքավոր կոմպոնենտների հետ թափվում է գազ առաջացնող, հեղուկ եւ պինդ թափոնների տեսքով, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը: …

… Մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, արդյունաբերության եւ երկրի բոլոր հետազոտված հանքերի շահագործման, ինչպես նաեւ  տարեկան 32 միլիոն տոննա հանքանյութի՝ առավելագույն արդյունավետությամբ վերամշակման կազմակերպումը հնարավորություն է տալիս արտադրել  140 հազար տոննա մետաղական արտադրանք եւ 30 միլիոն տոննա շինարարական տարբեր նյութեր՝ 1600 միլիարդ ընդհանրուր արժողությամբ: Իսկ այդ թիվը գրեթե երկու անգամ գերազանցում է երկրի տարեկան բյուջեն:…

…Միացյալ հոլդինգային արտադրությունը կապահովի նաեւ տնտեսության այլ սեկտորների զարգացումը: Դրա համար առաջարկվում է լեռնահանքային սեկտորը վերակազմակերպել միացյալ խոշոր արտադրության մեջ եւ ապահովել նրա առաջընթաց զարգացումը:…

…խնդիրը նախ կառավարման ոչ կոմպետենտությունն է, ունեցած բոլոր ազգային ռեսուրսների, այդ թվում բնական, տեխնոլոգիական, պրոֆեսիոնալ, գիտական, կազմակերպական ռեսուրսների  օգտագործման նկատմամբ համալիր մոտեցման բացակայությունը… ոչ մի ռեալ առաջարկություն, որը կարող է փոխել տնտեսական վիճակը դեպի լավը, աջակցություն չի ստանում:

Դեկտեմբեր 08, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր