ՀՐԴԵՀ ԵՐԵՎԱՆԻ «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ» ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ԱրմԻնֆո

Հրդեհ էր բռնկվել Երեւանի Արցախի 75 հասցեում` «Մաքուր երկաթի» փորձարարական գործարանի տարածքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է և մարվել:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԱԻՆ փրկարար ծառայությունից, մոլիբդենի հալեցման արտադրամասում, երկաթյա տարայի մեջ, այրվել է մոլիբդենի օքսիդ եւ 1 մ մալուխ: Հրդեհի հետեւանքով գործարանի աշխատակից Էմիլ Ամուրջանյանը 1-ին եւ 2-րդ կարգի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքների եւ ճառագայթային բժշկության կենտրոն: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը բնութագրվել է միջին ծանրության:

Հունվար 15, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր