ԿԱՊԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՈՒԼԸ

ԿԱՊԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՈՒԼԸ

ԷկոԼուր

Հունվարի 19-ի 17:30-ի դրությամբ  Կապանում շարունակվում է «Deno Gold Mining» ընկերության աշխատակիցների գործադուլը: Երրորդ օրն է՝ Շահումյանի հանքավայրի 5 տեղամասերի մոտ 240 աշխատողներ պահանջում են աշխատավարձերի բարձրացում: Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանի հանդիպումը ձեռնարկության տնօրեն Ռոբերտ Ֆալլետայի հետ կայացել է, բայց դեռ ցանկալի արդյունքների չի հասել:

Ինչպես «ԷկոԼուր»-ին Կապանից հայտնեցին, ընկերությունը պնդում է, որ օրակարգում կրճատման կամ հեռացման հարց չկա: Սակայն կան չճշտված տվյալներ, որ հեռացման վտանգը կանգնած է ամենաքիչը գործադուլի երկու կազմակերպիչների առաջ: 

Հունվար 20, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր