Լոռու մարզում հանքերից անցել են հանքերևակումներին

Լոռու մարզում հանքերից անցել են հանքերևակումներին

ԷկոԼուր

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Լոռու մարզպետարանում, տեղի կունենան «Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Մարցիգետի հանքային դաշտի Մարց-Պրվաշեն-Բուդաղիձոր ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության ծրագրի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հարնային քննարկումներ:

Մարց-Պռվաշեն-Բուդաղիձորի ոսկի-բազմամետաղային երևակումը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում՝ Մարց գետի հովտի աջափնյա լանջին և զբաղեցնում է 830հա մակերեսով տարածք: Երևակման կենտրոնը գտնվում է Մարց գյուղից մոտ 5կմ, իսկ Լորուտ գյուղից մոտ 2,5կմ հեռավորության վրա:

Հետախուզման տարածքը ծածկված է անտառներով: Ըստ նախագծի` հետախուզական աշխատանքների ժամանակ ծառահատումներ չեն լինելու: Սակայն հարց է, եթե հետախուզման արդյունքում հանքերեւական շահագործումը  նպատակահարմար լինի, արդյոք այդ անտառները կպահպանվեն:

Նախագծում   թվարկված կենդանատեսակներից մասնավորապես հայկական իժը (Vipera raddei)  (http://www.mnp.am/red_book_fauna/index.htm) և տափաստանային իժը (V. erivanensis) http://www.mnp.am/red_book_fauna/index.htm, http://www.mnp.am/red_book_fauna/index.htm) գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Սակայն նախագծում այս մասին ոչինչ նշված չէ: Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածն արգելում է ընդերքի օգտագործում այնտեղ, որտեղ կան Հայաuտանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաեւ եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ:

Նախագծում նշված չէ, թե հետախուզական աշխատանքները որքան է տեւելու, նշված չէ, թե մթնոլորտ ինչ վնասակար նյութեր են արտանետվելու եւ ինչ ծավալով: Բացակայում են մթնոլորտային օդի ելակետային տվյալները եւ նախագծի ռիսկերը մթնոլորտային օդի աղտոտման, ջրային ռեսուրսների աղտոտման, բուսական և կենդանական աշխարհի վրա բացասական ազդեցության, սեյսմիկ անվտանգության, աղմուկի վերաբերյալ:

Նախագծի ռիսկերը վերաբերում են միայն հողերի խախտմանը, աղտոտմանը և էրոզիային:

Հոկտեմբեր 02, 2014 at 15:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր