DENO GOLD MINING ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿԵՑ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ

DENO GOLD MINING ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿԵՑ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ

ԷկոԼուր

«Deno Gold Mining» ընկերությունն առաջարկեց ստորագրել հաշտության պայմանագիր` Շահումյան բանավանի 28 սեփականատերերին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ, ովքեր իրենց կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնալու հայցով դիմել էին դատարան: 

Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց հայցվորների շահերի պաշտպան, «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը, առաջարկությունն արվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նիստի ժամանակ` հունվարի 27-ին: Իրավաբանի կարծիքով` մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգների մասին հայցի պարունակությունն ինքնին պահանջում է, որպեսզի հաշտության պայմանագրում նշված լինեն սեղմ ժամկետներ, որոնց ընթացքում Շահումյան բանավանի 28 սեփականատերերը, ովքեր գտնվում են ամենավտանգավոր գոտում, կարողանան փոխհատուցում ստանալ եւ տեղափոխվեն անվտանգ վայր: «Մեր կարծիքով` դա պետք է արվի փետրվարից ոչ ուշ, քանի որ ջերմաստիճանի բարձրացումը, ձնհալը, ինչպես նաեւ անձրեւները կարող են դժբախտ պատահարների հանգեցնել»,- ասաց Ա. Ղազարյանը: 

ԴԳՄՔ-Ն ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ
Մերի, Սողոմոնյան,Առավոտ


«Առավոտը» բազմիցս է անդրադարձել Սյունիքի մարզի Շահումյան բանավանի բնակիչների խնդրին (14.07.2009՝ «Բոնուսը՝ ընդդեմ գործադուլի», 8.09.2009՝ «Գործը հասավ դատարան», 1.10.2009՝ «Դատական ատյանները խոչընդոտում են», 10.11.2009՝ «Բնապահպանական խնդիրները՝ Կապանում», 18.11.2009՝ «Զոհ՝ Շահումյանում», 16.01.2010՝ «Լուծում գտնվել է, դատը՝ հետաձգվել» եւ այլն): Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունը բանավանի մոտ գտնվող հանքը շահագործում է նորմերի խախտումներով, արդյունքում՝ վնասվում է բանավանի բնակիչների տունուտեղն ու գույքը:

Այժմ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում լսվում է Շահումյան բանավանի բնակիչների՝ ընդդեմ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության հայցը: Դատաքննությունը մի քանի անգամ հետաձգվել է ընկերության պատճառով. մեկ՝ ընկերության ներկայացուցիչը ոչ բոլոր փաստաթղթերն էր ներկայացրել դատարան, մեկ՝ փոխվել էր փաստաբանը եւ այլն: Երեկ վերջապես նիստը կայացավ եւ, ինչպես «Առավոտին» փոխանցեց շահումյանցիների ներկայացուցիչ՝ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն, «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության ներկայացուցիչները, պատրաստակամություն հայտնելով բնակիչներին փոխհատուցում տալ եւ օգնել վերաբնակեցման հարցում, հաշտություն են առաջարկել: 28 հայցվորներն էլ մինչեւ փետրվարի 2-ը ժամանակ են խնդրել պատասխանելու համար:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հայտարարել էր, որ Շահումյանի հանքը պիտի լիարժեք շահագործվի՝ իրավական լուծումները գտնված են:

Հունվար 29, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր