

Արթուր Երնջակյան, ԱրմԻնֆո
ԱրմԻնֆո գործակալության հարցազրույցը Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Սերգեյ Պոլովինկինի հետ
Վերակառուցման արդունքում արդյոք կստեղծվե՞ն նոր աշխատատեղեր եւ կբարձրանա՞ աշխատավարձը:
Արդեն այսօր կոմբինատում աշխատում է մոտ 900 մարդ, այն դեպքում, որ ըստ նախագծային հզորության, ձեռնարկությունում պետք է աշխատեր մոտ 750 մարդ:
Կոմբինատի կանգնելու պահից 900-ից 500 աշխատակից իրականացնում էին վերանորոգման, վերականգնման եւ պրոֆիլակտիկ աշխատանքներ եւ ստանում էին աշխատավարձ ողջ ծավալով, իսկ 400 աշխատակիցները ժամանակավորապես արձակուրդ ուղարկվեցին, նրանց վճարվեց աշխատավարձի 2/3 մասը: Ձեռնարկության վերագործարկումից հետո այդ աշխատակիցների աշխատավարձն ամբողջությամբ վերականգնվել է:
Անցյալ տարի Հայաստանի կառավարությունը Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին 14 միլիոն դոլլարի վարկ տրամադրեց բյուջեից, ինչպե՞ս է ընթանում վարկի իրականացումը, ե՞րբ եք ծրագրում այն ամբողջությամբ յուրացնել:
Այդ գումարի մոտ կեսը օգտագործվել է լեռնային տեխնիկայի գնման համար: Գումարի մնացած մասը ծախսվել է ֆլոտացիոն սարքավորումների ձեռքբերման համար: Կառավարության վարկը մեր կողմից յուրացվել է 90%-ով: Մնացել է օգտագործել մոտ 1 միլիոն դոլլար, որը նախատեսված է` նախագծի կազմման համար վճարելու:
Ընկերությունը 2010թ. ի՞նչ պլաններ ունի:
2010թ. մենք ծրագրում ենք ավելացնել հանքահանումը եւ հանքանյութի վերամշակումը` հասցնելով մինչեւ 3 միլիոն տոննայի:
Փետրվար 10, 2010
