ՆԱԽԿԻՆ ԳՈՐԾԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԸ` ԳՈՐԾԱԶՈՒՐԿ

ՆԱԽԿԻՆ ԳՈՐԾԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԸ` ԳՈՐԾԱԶՈՒՐԿ

Ա1+

«Deno Gold Mining» ընկերության 27 աշխատակից օրերս ազատվել են աշխատանքից: Նրանք գործազուրկ են դարձել հիմնականում աշխատանքը ոչ պատշաճ ձեւով կատարելու եւ աշխատանքի չներկայանալու պատճառաբանությամբ:

Այս 27 հոգին ընկերության այն աշխատակիցներից են, ովքեր հունվարի կեսերին գործադուլ էին անում` աշխատավարձը բարձրացնելու պահանջով:

Ենթադրվում է, որ աշխատանքից ազատվել են ամենակատիվ գործադուլավորները, քանի որ 4-օրյա գործադուլին մասնակցել են մոտ 200 աշխատակից:

Ըստ մեր տեղեկությունների` աշխատանքից ազատվածները պատրաստվում են դիմել դատարան` իրենց աշխատանքային իրավունքները վերականգնելու համար:

Նոր աշխատողներ գտնելու համար «Deno Gold Mining» ընկերությունն արդեն հայտարարություն է տպագրել տեղական թերթում: Աշխատանքից ազատվածները հիմնականում մեքենավարներ են, հորատողներ, պայթեցնողներ, որոնց պահանջարկը Սյունիքի տարածաշրջանում մշտապես առկա է:

Փետրվար 10, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր